Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կան 1 զոհ, 3 վիրավոր

Գոհար Ստեփանյան 26.04.2021 - 10:50
26.04.2021 - 10:50 դիտում

Ապրիլի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 9/1 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 30-ամյա Էդիկ Պետրոսյանի վարած Mercedes E124 և 33-ամյա Գեորգի Պողոսյանի վարած Mercedes C200 մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Պողոսյանի ուղևոր,  Գյումրիի բնակիչ, 60-ամյա Ալեքսան Պողոսյանը տեղում մահացել է, իսկ ժամը 01:45-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի  բաժին հաղորդում է ստացվել, որ  նշված ավտովթարի հետևանքով իրեց մոտ են տեղափոխվել Գյումրիի բնակիչներ, 27-ամյա Անահիտ Մարկոսյանը և վարորդ Գ. Պողոսյանը:   Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները  քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենաներից  դուրս են բերել  վիրավորներին, ապա մահացածի դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, իսկ հետո հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնների փականները:   Տեղում սկսել են աշխատել քննիչները: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ