Շուշան Պետրոսյանը հարվածե՞լ է տիկնոջը

Աննա Կոստանյան 15.12.2020 - 18:28
15.12.2020 - 18:28 դիտում

«Ես կարող եմ ձեզ պատմել, թե ինչպես խանութում ինձ վրա հարձակվեց շատ տգեղ լեքսիկոնով մի տիկին` սարսափելի բառերով և փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը մեկնաբանելով Shamshyan.com-ի տեղեկությունները, որոնց համաձայն երչուհին հավածներ է հասցրել, ինչպես Shamshyan.com-ն է նշում, քաղաքացիներից մեկի մարմնի տարբեր մասերին:

Խանութում այդ միջադեպի համար, Շուշան Պետրոսյանը մեղադրեց իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին:

«Այդ կինը խանութում ինձ տեսավ ու սկսեց գոռգոռալ, թե դավաճաններն ինչ գործ ունեն այս խանութում: Ազգի դավաճան, հողատու, դավաճան-սրիկաներ: Դա նորմալ երևույթ ա՞: Ես իմ քաղաքում մտնում եմ խանութ, ու ինչ-որ կին իրեն թույլ է տալիս ամենավերջին բառերով ինձ վիրավորել: Ինձ երկիրը ծախող անվանելը կարծում եմ տգեղ բան է»,- արդարացավ Պետրոսյանը:

Araratnews.am-ի հարցին, թե Շուշան Պետրոսյանը հարվածե՞լ է տիկնոջը, երգչուհին հրաժարվեց մեկնաբանել:

Հիշեցնենք` SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 14-ին, Ոստիկանություն դիմած Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանը ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը ժամը 12։40-ի սահմաններում Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում իր հետ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ