Շիրակցի ընթերցողի գրադարակում Սևակն իր ուրույն տեղն է զբաղեցնում

Աստղիկ Խաչատրյան 24.01.2024 - 20:15
24.01.2024 - 20:15 դիտում


Աշխարհում ճանաչված բանաստեղծները շատ են, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիրներ: Պարույր Սևակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սևակի ժամանակակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք  ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ շփումով: Այն, որ սևակյան  պոեզիան իր ուրույն տեղն ունի գրականության մեջ, դրա մասին վկայում են բոլոր ժամանակներում ընթերցողի  սերն ու հետաքրքրույթունը նրա  ստեղծագործությունների հանդեպ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ