Շիրակի պարեկները ձերբակալել են մարիխուանա օգտագործող տղամարդուն

Աննա Կոստանյան 3.03.2023 - 14:23
3.03.2023 - 14:23 դիտում

Ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ: Մարտի 1-ին Շիրակի պարեկները Ազատան բնակավայրում հայտնաբերել են ապօրինի թմրանյութ պահող և օգտագործող մի տղամարդու: Գյումրիի 51-ամյա բնակիչը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին: Նրա խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են կանեփանման զանգված: Ձերբակալվածի հայտնածով՝ այն մարիխուանա է:
Տղամարդը ներկայացվել է Ախուրյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ