Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

Աննա Կոստանյան 21.06.2022 - 14:35
21.06.2022 - 14:35 դիտում

Հարգելի՛ բուժաշխատողներ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Պատահական չեն ասված Հիպոկրատի այն խոսքերը, որ բժշկությունն ամենաազնվագույնն է բոլոր արվեստներից։ Միայն բարձրի, վեհի ու գեղեցիկի զգացում ունեցողը կարող է համատեղել և՛ մասնագիտական, և՛ մարդկային այնպիսի որակներ, որոնց շնորհիվ կյանքեր են փրկվում։ Այն սոսկ մասնագիտություն չէ, այլ՝ ամենօրյա գոյապայքար։
Բանիմաց, փորձառու բժշկի մասնագիտական առաքելությունը ստացվում է այն դեպքում, երբ կա վստահություն և հավատ բժիշկի և հիվանդի միջև։ Բուժաշխատողները հերոսներ են, ովքեր մարտի դաշտում են ամեն օր։ Եվ դրանում համոզվեցինք, թե՛ պատերազմի օրերին, թե՛ համավարակի դեմ պայքարում։
Շիրակի մարզի հարգելի՛ բուժաշխատողներ, Ձեր նվիրումի, արհեստավարժության, պատասխանատու որոշումներ կայացնելու շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, այժմ էլ շարունակում եք ամենօրյա տքնաջան աշխատանքը։ Որքան էլ դժվար լինի` երբեք չընկրկեք, եղեք հոգատար ու զգոն։ Թող Ձեր լավ աշխատանքի արդյունքն օրինակ ծառայի շիրակցի երիտասարդ բուժաշխատողների համար մասնագիտական գիտելիքների ձեռքբերման ճանապարհին։
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, վճռականություն և համբերատարություն բարդ ու պատասխանատու աշխատանքում։
Մշտապես արժանի եղեք բժշկի պատվավոր կոչմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ