Շիրակի մարզում ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Աննա Կոստանյան 4.08.2023 - 16:54
4.08.2023 - 16:54 դիտում

Ոստիկանության Անիի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկութուն էին ստացել, որ Մարալիկ քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդը հուլիսի 21-ի կամ 22-ի գիշերը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, պատուհանով մուտք է գործել Մարալիկ քաղաքի Մադաթյան փողոցի տներից մեկն ու գողացել հեռուստացույց, թթվածնի բալոնի սարքավորում, ոգելից խմիչք և այլն:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Անիի բաժնի ոստիկանները օգոստոսի 3-ին 49-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ նա խոստովանել է կատարածը: Նաև հայտնել է, որ գողացած ապրանքները տեղափոխել է իր տան բակում գտնվող ավտոտնակ:
Տուժողից ընդունվել է հաղորդում: 49-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ