Շիրակի մարզում ձյան տեղումները չեն դադարում

Աննա Կոստանյան 10.03.2022 - 14:01
10.03.2022 - 14:01 դիտում

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն ձյան տեղումները չեն դադարում, որոշ հատվածներում մերկասառույց է։ Մարտի 10-ին ժամը 9․30-ի դրությամբ որոշ ճանապարհահատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 15–20 սմ։ Ճանապարհները սպասարկող ընկերություների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 23 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ