Շիրակի մարզի Բագրավան գյուղում այրվել է անասնակեր

Գոհար Ստեփանյան 17.01.2021 - 17:05
17.01.2021 - 17:05 դիտում

Հունվարի 17-ին, ժամը 06։16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։40-ին, մարել՝ 10։38-ին։ Այրվել է մոտ 1200 հակ անասնակեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ