Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել

Գոհար Ստեփանյան 17.01.2021 - 17:17
17.01.2021 - 17:17 դիտում

Սև ծովում` Թուրքիայի ափերի մոտ, ռուսական բեռնանավ է խորտակվել։ Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Ըստ հաղորդագրության` այժմ անձնակազմի 15 անդամների փրկության գործողություն է իրականացվում։

«Մեր նահանգի Ինկումու շրջանում ռուսական դրոշով բեռնատար նավ է խորտակվել։ Զոհվածների մասին տեղեկություններ դեռ չունենք», – նշված է Բարթըն նահանգի ղեկավար Սինան Գյուների հայտարարության մեջ, որը հրապարակել է Anadolu գործակալությունը:

Ըստ նահանգապետի` եղանակային անբարենպաստ պայմանները բարդացնում են փրկարարական գործողությունը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ