Շինաշխատանքների ընթացքում սարը փլուզվել է տրակտորի և բեռնատարի վրա

Աննա Կոստանյան 20.06.2023 - 17:22
20.06.2023 - 17:22 դիտում

Հունիսի 20-ին՝ ժամը 13:22-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 1-ին փողոցում գտնվող պահածոների գործարանի մոտակայքում՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում, սարը փլուզվել է տրակտորի և բեռնատար ավտոմեքենաների վրա. կան տուժածներ:

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Յունիվերսալ էքսպերտ» ՍՊԸ-ի տարածքում՝ աշխատանքների ընթացքում, սարից տեղի է ունեցել փլվածք՝ հողաքարային զանգվածը լցվել է Howo մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա. Խ.) և CAT մակնիշի էքսկավատորի (վարորդ՝ Գ. Մ.) վրա. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ