Երասխի գործարանի տարածքում տեղադրվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները

Աննա Կոստանյան 20.06.2023 - 17:48
20.06.2023 - 17:48 դիտում
«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրների որոշմամբ Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ Այդ մասին տեղեկանում ենք Արարատի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջից:
Ըստ հաղորդագրության՝ ներկա պահին գործարանում լայն թափով շարունակվում են շինարարական և կառուցապատման աշխատանքները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ