Նոր օրինագծով առաջարկվում է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը

Աստղիկ Խաչատրյան 11.01.2022 - 11:09
11.01.2022 - 11:09 դիտում

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը և քաղաքացիների համար անկանխիկ վճարումներ իրականացնելու պայմաններ ստեղծել:

«Քաղաքացին պետք է կարողանա ցանկացած պահի իր մոտ եղած էլեկտրոնային միջոցներով, վճարային քարտերով վճարում կատարել: Բանկերը, ֆինանսական կազմակերպությունները, տնտեսվարող սուբյեկտները և պետությունը պետք է կարողանան համատեղ ուժերով ապահովել քաղաքացու այս իրավունքը»,- ասաց Երիցյանը:

Երիցյանի խոսքով՝ այս նախագծի ընդունումը կօգնի պայքարելու ստվերի դեմ:

«Անկանխիկ վճարումներն ուղիղ ճանապարհ են առանց ստվերի տնտեսություն ունենալու»,- ասաց Երիցյանը:

Օրինագծով ֆիզիկական անձանց կողմից կատարվող կանխիկ գործառնությունների շեմը սահմանվում է 300 հազար դրամ. այդ գումարը գերազանցող գործառնությունները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ