Վահան Քերոբյանը և Անահիտ Ավանեսյանն ստացել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը

Աննա Կոստանյան 11.01.2022 - 11:56
11.01.2022 - 11:56 դիտում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ խթանիչ (բուստեր) պատվաստանյութով:

Վահան Քերոբյանը պատվաստվել է հայկական արտադրության «Սպուտնիկ լայթ» բուստեր պատվաստանյութով։
Հիշեցնենք, որ 18 տարեկան և բարձր տարիքի, հատկապես ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր դեղաչափ՝ COVID-19 հիվանդությունից և շրջանառվող նոր շտամներից առավել պաշտպանված լինելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ