Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել. քաղաքին է մոտենում Հենրի փոթորիկը

Աստղիկ Խաչատրյան 23.08.2021 - 10:32
23.08.2021 - 10:32 դիտում

Ամերիկյան Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ քաղաքին է մոտենում Հենրի փոթորիկը, Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Twitter-ում հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն: Հենրին առաջին կարգի փոթորիկներին է դասվում, ինչը նշանակում է, որ քամու արագությունը մոտ 128 կմ/ժ է: վատ եղանակի պատճառով իշխանությունները այցելուների համար փակել են նաև Ազատության արձանը:

«Ես արտակարգ դրություն հայտարարեցի Հենրի փոթորկի պատճառով։ Մոբիլիզացվել են ազգային գվարդիայի 500 զինծառայողներ, իսկ նահանգի ռեսուրսները պատրաստվել են փոթորկին արձագանքելու համար»,- գրել է նա։ ԱՄՆ փոթորիկներին հետևող ազգային կենտրոնում նշում են, որ Հենրին շարժվում է դեպի հյուսիս-արևելք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ