Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս

9.05.2021 - 15:31 դիտում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Վարչապետի պաշտոնակատարը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգևներ:

«Մեր պարտքը մեր նահատակների առաջ ուժեղ, արդար, օրինական, հպարտ և երջանիկ երկիր կառուցելն է: Եվ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր նահատակների արյունն իզուր հեղված լինի: Մեր Հայրենիքը, նրա շենությունը, նրա զարգացումը, նրա հպարտությունը մեր ամենամեծ հարգանքը պիտի լինի մեր նահատակներին: Եվ այդ հպարտության առաջին գծում կանգնած է Հայոց հերոսական բանակը»,- նշել է Փաշինյանը:

«Մեր պարտքը մեր նահատակների առաջ ուժեղ, արդար, օրինական, հպարտ եւ երջանիկ երկիր կառուցելն է: Եվ մենք իրավունք չունենք…

Опубликовано Mané Gevorgyan Воскресенье, 9 мая 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ