Դամասկոսում Մակրոնի այցի ժամանակ պայթյուններ է իրականացրել «Իսլամական պետության» հետ կապված բջիջը

10.07.2026 - 14:22 դիտում

Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբը հայտարարել է, որ երկու օր առաջ Դամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջը: Նշվել է, որ կասկածյալներին ձերբակալել են Դամասկոսի չորս շրջանում և արվարձանում:

Նախարարը խոստացել է հետաքննության ավարտից հետո բացահայտել բջջի անդամների ինքնությունը, նրանց դերն ու պատկանելությունը:

Հուլիսի 7-ի առավոտյան երկու ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, 36-ը՝ վիրավորվել: AFP գործակալության տեղեկություններով՝ պայթյունները տեղի են ունեցել Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կեցավայրն է եղել Սիրիա կատարած այցի ժամանակ։ Ահաբեկչությունից չեն տուժել ո՛չ Ֆրանսիայի ղեկավարը, ո՛չ էլ նրան ուղեկցողները, քանի որ Մակրոնի ավտոշարասյունը հյուրանոցից դուրս էր եկել պայթյունից 15 րոպե առաջ և այդ ժամանակ բանակցություններ էր վարում սիրիացի գործընկեր Ահմեդ ալ Շարաայի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ