Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առիթով

Աննա Կոստանյան 7.10.2025 - 16:52
7.10.2025 - 16:52 դիտում

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։

Կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ