Նիկոլ Փաշինյանը լիտվահայերի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին

3.10.2021 - 22:46 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիտվահայերի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին: Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ ունենք ջերմ հարաբերություններ։ Փաշինյանն ասել է, որ թե՛ ինքը, թե՛ Նախագահ Ռայիսին պաշտոնը ստանձնել են այս տարվա օգոստոսին, բայց արդեն երկու անգամ հանդիպել են՝ ընդգծելով, որ այդ փաստը ցույց է տալիս, թե որքան կարևոր են հարաբերությունները:

«Նորություն չէ, որ կան որոշակի շրջանակներ, որոնց հաջողվում է, ժամանակ առ ժամանակ, Իրանի մամուլում հրապարակել նյութեր, թե Հայաստանը ներգրավված է ինչ- որ դավադրությունների մեջ՝ Իրանի դեմ: Իրանի մեր գործընկերները, վստահ եմ, գիտեն, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև մեզ համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են և մենք երբեք չենք մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ»- ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Իրանի հետ տնտեսական հարբերությունները խոչընդոտվում են պատժամիջոցների պատճառով։ Ոչ միայն Հայաստանը, այլև շատ երկրներ, չեն կարողանում շրջանցել այս իրողությունը։ Հայաստանի ղեկավարը կրկնել է, որ մեր երկիրը երբեք Իրանի դեմ դավարությունների մեջ չի մտնի: Հակառակը՝ խոշոր նախագծեր կան Իրանի հետ։ Փաշինյանն ասել է, որ Ռայիսիի հետ քննարկումների ժամանակ առաջարկել է արագացնել դրանք, մասնավորապես՝ կառուցվում է դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը կառուցում է իրանական ընկերության հետ:

Հայաստանը հույս ունի առաջիկայում երկարաձգել գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը: Առաջարկվել է վերհիշել, որ կար Մեղրիի ջրամբարի և ՀԷԿ-ի շինարարության հարց, որը շատ կարևոր է ոչ միայն էներգետիկ, այլև ջրային ռեսուրսների համատեղ կառավարման առումով: Վարչապետը մատնացույց է արել վերջին շրջանում կարգավորված Իրանի հետ երկարատև խնդիրներից մի քանիսը: Օրինակ, լուծվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանատեումների հետ կաված խնդիրը։ Կոմբինատն անցել է փակ ցիկլի և արտանետումներ չի անում: Գեոպրոմայնինգ ընկերությունն արձագանքել է կառավարության հորդորներին և դա հնարավորություն է տվել ավելի խորացնել հարաբերությունները նրանց հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ