Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

3.10.2021 - 22:44 դիտում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ 61 կիլոգրամ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց Հնդկաստանից Ռավինադեր Ռավինադերի հետ և հաղթեց 10:0 հաշվով: Արսեն Հարությունյանը Եվրոպայի 2019 թվականի առաջնության չեմպիոն է, 2020 թվականի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ