Նիկոլ Փաշինյանը ժամանել է Շարմ Էլ Շեյխ

Աննա Կոստանյան 13.10.2025 - 15:39
13.10.2025 - 15:39 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսում  Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով այսօր մասնակցելու է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ