Ներքաղաքական լարումներն օգտագործվում են ընդդեմ Հայաստանի

Աննա Կոստանյան 9.03.2021 - 16:11
9.03.2021 - 16:11 դիտում

Արթուր Հոցհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում   անդրադարձել է  մարդկանց, որոնք երեկվանից կեղտոտ արշավ են սկսել  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկատմամբ: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ցանկացած տրամաբանող մարդու համար նորություն չէ, որ մեր երկրի ներքաղաքական լարումները մշտապես օգտագործվել են ադրբեջանական իշխանությունների կողմից ընդդեմ Հայաստանի, իսկ հետպատերազմյան շրջանում ներքին անկայունությունն էլ ավելի է բարդացնում թե՛ գերիների վերադարձի հարցի , թե՛ այլ կարևորագույն հարցերի շուրջ վարվող բանակցությունների ընթացքը։

Եւ այս ամենի ֆոնին հայրենիքի փրկիչներ ինքնահռչակված խումբը երեկվանից կեղտոտ արշավ է սկսել գործընկերոջս՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան

-ի նկատմամբ այն բանից հետո, երբ տիկին Բաղդասարյանը հարցազրույցի ընթացքում իրավացիորեն նշել էր, որ ներքաղաքական լարված իրավիճակը խոչընդոտ է հանդիսացել նախորդ շաբաթ մի խումբ գերիների վերադարձին։

Պաշտոնի դիմաց գերիներին 3 օրում վերադրաձնել խոստացողների բրիգադի որոշ ներկայացուցիչներ համարձակվում են բարոյական գնահատականներ հնչեցնել գործընկերոջս նկատմամբ, որն օրնիբուն աշխատանք է իրականացնում մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի ուղղությամբ։
Այս մարդկանց մասին շատ ասելիք չկա․ նրանց թե՛ մարդկային, թե՛ բարոյական արժեքների բացակայության փաստը արձանագրվել է բազմիցս, ակնհայտ է նաև, որ նրանց համար ազգային անվտանգային և պետական շահը առոչինչ են իրենց տերերի նեղ քաղաքական ու անձնական շահերի դիմաց։
Սիրելի՛ հայրենակիցներ, որքան էլ մեր հասցեին հոգեբանական և ֆիզիկական սպառնալիքներ, վիրավորանքներ հնչեցնեն, փորձեն խոչընդոտել որոշ գործընթացներին, վստահ եղեք, որ «Իմ քայլը» խմբակցությունն ամուր կանգնած է իր տեղում և անում է ամենը գերիների վերադարձի, անհետ կորածների հայտնաբերման, երկրում կայունության հաստատման հասնելու ուղղությամբ։

»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ