Նենսի Փելոսին վերընտրվել է կոնգրեսական

Աննա Կոստանյան 9.11.2022 - 16:29
9.11.2022 - 16:29 դիտում

Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսին ընտրությունների արդյունքներով կմտնի Կոնգրեսի նոր կազմ, կանխատեսել է NBC News-ը։

Ինչպես նշել է հեռուստաալիքը, Սան Ֆրանցիսկո քաղաքի իր օկրուգում Փելոսին ձայների 82 տոկոսով հաղթում է հանրապետական թեկնածուին։

Փելոսին Ներկայացուցիչների պալատում է 1987-ից, Կոնգրեսում հաջորդ ժամկետի վերջին նա կլինի 84 տարեկան, որոնցից 37-ը՝ օրենսդրի գործունեություն իրականացնելով։ Եթե հանրապետականները պալատում զբաղեցնեն աթոռների մեծ մասը, խոսնակ կընտրվի նրանց կուսակցության ներկայացուցիչներից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ