ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կոլոմինա

4.10.2022 - 11:35 դիտում

«Լավ հանդիպում՝ Բրյուսելում՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկայիս կարգավիճակը՝ Ժնևում արտգործնախարարների հանդիպումից հետո։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- գրել է պաշտոնյան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ