Բոլոր դպրոցները կունենան անվտանգային ստանդարտներին բավարարող շենքեր. Դումանյանը՝ մինչև 2030 թ. կրթության պետական ծրագրի մասին

4.10.2022 - 11:29 դիտում

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ քննարկմանը ներկայացրեց ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը:

«Ծրագրի վերջնական նպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված՝ ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: Համակարգ, որը յուրաքանչյուրին, կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալիս ստանալ իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն:

Ծրագրի վերջնանպատակի իրականացման համար սահմանվել են հետևյալ 3 ռազմավարական ուղղությունները՝ համընդհանուր ներառական, սովորողակենտրոն միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի ռեսուրսների օպտիմալ տեղաբաշխում, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում և արտահանում»,- ասաց Դումանյանը:

Դումանյանի խոսքով՝ 3-5 տարեկանների առնվազն 95 տոկոսն ընդգրկված կլինի նախադպրոցական ծրագրերում, նախքան դպրոց ընդունվելը բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի կհաճախեն մանկապարտեզ: Բացի դրանից՝ նախարարը նշեց, որ բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր, կապահովվի համացանցի որակյալ հասանելիություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ