Նախկին հանցավոր ռեժիմի ամոթալի էջերից է 2004թ. ապրիլի 12-ը․ Նազելի Բաղդասարյան

Աննա Կոստանյան 12.04.2021 - 18:30
12.04.2021 - 18:30 դիտում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախկին հանցավոր ռեժիմի ամոթալի էջերից է 2004 թվականի ապրիլ 12-ը։ Սա ըստ էության երկրի ու ժողովրդի դեմ գործած ոճրագործությունների նախերգանքն էր՝ մարտի 1-ի նախաբանը։ Ցավոք, երիտասարդ սերունդը չի հիշի այն խայտառակությունները, որոնք կերտվել են այդ ժամանակահատվածում։

2003 թ.-ի նախագահական ընտրությունների վիճարկման մասով Սահմանադրական դատարանը կայացրեց լղոզված որոշում՝ մերժելով ընդդիմության պահանջը, առաջարկեց մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե: Դա իհարկե օրվա իշխանություններին ձեռնտու չէր, եւ որոշումն այդպես էլ ի կատար չածվեց։

Մեկ տարվա ընթացքում ընդդիմադիրների շարժումը համախմբել էր շատերին եւ ապրիլի 12-ին Ազատության հրապարակի ցուցարարները խաղաղ քայլերթով շարժվեցին Բաղրամյան պողոտա։

Այո՛, այսօր մեր իշխանության օրոք զարմանալի կթվա, թե ինչպես կարելի է զենք կամ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, որոնք իրացնում էին իրենց սահմանադրական իրավունքը։ Բայց իրականությունն այլ էր 2004 թվականին, երբ քաղաքական իշխանության ձեռամբ եւ ուղղորդմամբ ջրցան մեքենաներով, ռետինե մահակներով և հարվածներով թիրախավորեցին սեփական ժողովրդին։

Ապրիլի 12-ին խաղաղ ցույցի մասնակիցները, քաղհասարակության ներկայացուցիչներն ու լրագրողները դաժանաբար ծեծի ենթարկվեցին։ Ցավով արձանագրենք, որ մինչ օրս որևէ կազմակերպիչ կամ իրականացնող պատասխանատվության չի ենթարկվել»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ