«Մանսուրյան» աշակերտական նվագախումբն արդեն իրականություն է

12.04.2021 - 18:58 դիտում

2019 թվականի սեպտեմբերի 13-ին Մանսուրյան-80 համերգի ժամանակ Գյումրու Սեւ բերդի բեմում խոստում տրվեց մաեստրոյի հոբելյանական համերգից ստացված հասույթն օգտագործել նպատակային՝ իրագործելով աշակերտական կամերային նվագախումբ ունենալու գաղափարը:
Խոստումն արդեն իրականություն է: Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցին տրամադրվել է տասը լարային երաժշտական գործիք, իսկ լարային գործիքների դասարաններից կազմված խումբը կներկայանա որպես «Մանսուրյան» աշակերտական կամերային նվագախումբ: Գործունեության մեկնարկը տրվեց ապրիլի 11-ին:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ