Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում էր

25.12.2020 - 15:46 դիտում

Մասնավոր այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը հանդիպում է ունեցել Արցախյան երկրորդ պատերազմում տարբեր վիրավորումներ ստացած ժամկետային, պայմանագրային զինծառայողների, կամավորականների հետ: Խոսելով զինծառայողների հետ՝ նախագահը տեղեկացել է վերջիններիս առողջական վիճակից: Արմեն Սարգսյանը զրուցել է զինծառայողների հետ՝ վստահեցնելով, որ պատերազմում եղած պարտությունը դեռ վերջը չէ, հաղթանակներն առջեւում են: Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ