Նազելի Բաղդասարյանը որևէ փուլում չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը

Աննա Կոստանյան 15.12.2020 - 17:56
15.12.2020 - 17:56 դիտում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը որևէ փուլում չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս մասին Բաղդասարյանն ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզում կա կետ և՛ կուսակցությունների մասին օրենքի, և՛ ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Օրենսգրքի փոփոխության հետ կապված աշխատանքները սկսվել են դեռ 2019թ. ամռանը: Կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռ պետք է որոշումներ կայացնել: Սա տրամաբանական գործողությունների ընթացք է: Մենք չենք բացառում որևէ փուլում արտահերթ ընտրությունների անցկացումը»,- ասել է Բաղդասարյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ