Ադրբեջանից Հայաստան վերադարձած քաղաքացիական անձանց բուժօգնություն կտրամադրվի

Աննա Կոստանյան 15.12.2020 - 17:33
15.12.2020 - 17:33 դիտում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը:

Վերջիններս քաղաքացիական բժշկական հաստատություններում կենթարկվեն բժշկական զննության, կարվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև կկատարվեն բժշկական միջամտություններ: Ադրբեջանից վերադարձած քաղաքացիական անձինք որոշ ժամանակ կգտվեն բժիշկների հսկողության տակ:

Գործընթացն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական վերհասկողության ներքո է:

Պահպանելով Ադրբեջանից վերադարձածների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը` խնդրվում է զերծ մնալ լրացուցիչ հարցադրումներից և օգտվել տրամադրվող տեղեկատվությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ