Նազարբաեւը Չինաստանում չի գտնվում. ՉԺՀ-ի ԱԳՆ

Աննա Կոստանյան 11.01.2022 - 13:50
11.01.2022 - 13:50 դիտում

Հաղորդագրություններն այն մասին, թե Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը գտնվում Է Չինաստանում, անհիմն են:   ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկատվությոն են տարածել, թե Նազարբաեւն իբր ինքնաթիռով մեկնել Է Չինաստան:

«Դա միանգամայն անհիմն տեղեկատվություն Է: Մենք ուշադրությունն ենք դարձրել, որ Ղազախստանի նախկին նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել Է, թե ներկայում Նազարբաեւը գտնվում Է երկրի մայրաքաղաք Նուր Սուլթանում»,-հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ում: Ավելի վաղ Նազարբաեւի մամուլի ծառայությունում հաղորդել են, որ Ղազախստանի նախկին նախագահը գտնվում Է Նուր Սուլթանում եւ բոլորին հորդորում Է՝ համախմբվել երկրի ղեկավար Քասըմ Ժոմարտ Տոկաեւի շուրջը մարտահրավերները հաղթահարելու եւ երկրի ամբողջականությունն ապահովելու համար:

Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ – արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների Էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն Է եւ խոշորագույն քաղաքը: Ի պատասխան իշխանությունները մինչեւ հունվարի 19-ն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում եւ  հակաահաբեկչական գործողություն սկսել: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, բողոքների ընթացքում Ղազախստանում վերքեր Է ստացել շուրջ հազար մարդ: Հանրապետության ՆԳ նախարարության տվյալներով, զոհվել Է 17 ղազախ ուժային, տուժել՝ ավելի քան 1,3 հազարը: Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ի առավոտյան ստորագրել Է կառավարության հրաժարականի հրամանագիրը եւ գլխավորել Անվտանգության խորհուրդը:

Նրա ղեկավարությամբ ԱԽ-ի առաջին նիստում Տոկաեւը Ղազախստանում իրադրությունը բնութագրել Է որպես պետության ամբողջականության խարխլում եւ հաղորդել, որ դիմել Է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «հաղթահարելու ահաբեկչական սպառնալիքը»: ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը նորմալացնելու նպատակով: Հունվարի 7-ին Տոկաեւը հայտարարել Է, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանածները, շարունակում են դիմակայությունը, եւ խոստացել Է ոչնչացնել նրանց, ովքեր վայր չեն դնի զենքը: Բացի այդ, նախագահը նշել Է, որ քաղաքացիների բոլոր պահանջները , որոնք արտահայտվել են խաղաղ ձեւերով, լսելի են եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ