Մուշի քրեական հետախույզները մեթամֆետամին են հայտնաբերել

11.03.2023 - 18:13 դիտում

Մարտի 8-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված. երիտասարդի հայտնածով`թմրամիջոցը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ