Ձերբակալված երիտասարդի մոտ ատրճանակ կար

11.03.2023 - 18:18 դիտում

Մարտի 6-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրյան գյուղում բնակվող մի երիտասարդ ապօրինի զենք ունի: Իրացնելով տեղեկությունները՝ ոստիկանները Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակում նրան հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ դատարկ պահեստատուփով:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ