«Մոդեռնա»–ի 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է

Աննա Կոստանյան 9.11.2021 - 18:51
9.11.2021 - 18:51 դիտում

«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից:

Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ