Երկրին մոտենում է երեք ֆուտբոլի դաշտի չափս ունեցող աստղակերպ

Աննա Կոստանյան 9.11.2021 - 18:05
9.11.2021 - 18:05 դիտում

170-ից մինչև 380 մետր տրամագիծ ունեցող 2004 UE պոտենցիալ վտանգավոր աստղակերպը Երկրի մոտով կանցնի նոյեմբերի կեսերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ի ստորաբաժանումներից մեկին:

Աստղակերպը Երկրին նվազագույն տարածությամբ կմոտենա նոյեմբերի 13-ին: Ամերիկյան տիեզերական գործակալության գնահատումներով՝ այն կանցնի մեր մոլորակից ավելի քան 4 միլիոն կիլոմետր հեռավորությամբ, ինչը գերազանցում Է Երկրից մինչև Լուսին ընկած 11 տարածություն:

2004 UE վտանգավոր աստղակերպը մտնում է «Ապոլոններ»-ի՝ պոտենցիալ վտանգավոր աստերոիդների խմբի մեջ, որոնց թռիչքի հետագծերը փոխհատվում են Երկրի ուղեծրի հետ: Աստերոիդի առաջին դիտարկումը թվագրված Է 2004-ին: Հաջորդ անգամ աստղակերպը Երկրին կմոտենա 2051 թվականին:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ