Մշակույթն ընդդեմ պատերազմի

Lուսինե Պողոսյան 28.01.2022 - 20:34
28.01.2022 - 20:34 դիտում

Դարերի խորքից հետհայացք գցելով՝ հասկանում ես, որ հայի ոգին անկոտրում է, հայը հզոր է իր մշակույթով, լեզվով եւ վերջապես հայն անպարտելի է: Այսօր «Մշակույթն ընդդեմ պատերազմի» խորագրի ներքո կազմակերպված միջոցառումը ապացույցն է, որ ոչ մի պատերազմ չի կարող կոտրել հայ երիտասարդի ոգին, որն ավելի է հզորանում դժվարություններ հաղթահարելիս: Ցուցահանդես-միջոցառումը նվիրված էր հայոց բանակի կազմավորման 30-ամյակին: Ներկա էին 44-օրյա պատերազմում հերոսի մահով ընկած եւ անմահացած զինվորների ծնողները, պատերազմին մասնակցած ու մարտի դաշտում վիրավորված տղաներից մի քանիսը: Վերջիններս «Հրադադար, մարդկային կորուստ, ցավ» կազմակերպության կողմից պարգեւատրվեցին մեդալներով եւ շնորհակալագրերով :

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ