Միջոցներ են ձեռնարկվում գնաճը զսպելու համար. ՀՀ վարչապետ

Աննա Կոստանյան 3.02.2022 - 12:05
3.02.2022 - 12:05 դիտում

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ Հայաստանում աշխատատեղերի թվի աճ կա, նաև ավելացեց միջին ամսական աշխատավարձը: Բայց միաժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ գնաճի պատճառով այս տվյալները չեն բարձրացրել քաղաքացիների բարեկեցությունը:

«Մենք չենք կարող ասել, որ թվային փոփոխությունները մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև 2021 թվականի ընթացքում ունեցել ենք էական գնաճ, որը 2021 թվականի դեկտեմբերին 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 7.7 տոկոս է: Սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեով: Գնաճը, ցավոք սրտի, գլոբալ խնդիր է: Պետք է արձանագրենք, որ Հայաստանում առանձին վերցրած որևէ գործընթաց տեղի չի ունենում, այլ գլոբալ ազդեցություններ են»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ միջոցներ են ձեռնարկվում գնաճը զսպելու համար: Նա հույս հայտնեց, որ այս տարի Կառավարությանը կհաջողի գնաճը բերել պլանավորված միջակայք:

«Եթե սրա հետ մեկտեղ մեզ հաջողվի արձանագրել 7 տոկոս տնտեսական աճը, հույս ունենք, որ բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք: Նաև պիտի արձանագրեմ, որ 2021 թվականի նախնական արդյունքներով՝ 5.8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որն ավելին է, քան ի սկզբանե պլանավորվում էր 2021 թվականի համար, բայց պակաս է մեր ցանկություններից»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ