Միջազգային փորձը` համայնքների զարգացման գրավական. Leader

Հրաչ Սահակյան 20.11.2021 - 17:17
20.11.2021 - 17:17 դիտում

Leader-ը` որպես գյուղական համայնքների զարգացման ուղի Հայաստանում: Տեղի ունեցավ առաջին միջազգային Leader կոնֆերանսը Հայաստանում` Գյումրիում: Նպատակն էր իրազեկել հանրային, մասնավոր եւ քաղաքացիական հասարակական ներկայացուցիչներին Leader մոտեցման մասին եւ դրա գործնական կիրառության օրինակներ բերել ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրներից: Կոնֆերանսը ստեղծելու է հարթակ՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ քննարկելու գյուղերի զարգացման ներկա քաղաքականությունն ու դիտարկելու LEADER-ը այդ քաղաքականության իրականացման համատեքստում: Ծրագրի դոնորը ԵՄ-ն է, գործընկեր պետական կառույցները՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ու Էկոնոմիկայի նախարարությունը: Այն իրականացնում են Ավստրիական Զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ