Միջազգային հարաբերություններում Արևմուտքի գերիշխանության շրջանն ավարտվում է. Պուտին

Անի Հովհաննիսյան 27.10.2022 - 20:03
27.10.2022 - 20:03 դիտում

Աշխարհը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. այժմ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենավտանգավոր և ամենակարևոր տասնամյակն է: Այս մասին «Վալդայ» համաժողովում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա վստահություն է հայտնել, որ միջազգային հարաբերություններում Արևմուտքի գերիշխանության շրջանն ավարտվում է: Պուտինը միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեգեմոն դառնալ:

ՌԴ նախագահի խոսքով՝ Մոսկվան մշտապես փորձել է հարաբերություններ կառուցել Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ, կոչ է արել միասին ապրել խաղաղ պայմաններում: «Ռուսաստանն իրեն Արևմուտքի թշնամի չի համարել և չի համարում»,- ասել է Պուտինը, հավելել՝ Ռուսաստանը չի հաջողվել և երբեք չի հաջողվի «ջնջել աշխարհաքաղաքական քարտեզից», իսկ Արևմուտքը ստիպված կլինի հավասարը հավասարի հետ խոսակցություն սկսել համաշխարհային գործերում ընդհանուր ապագայի մասին:

Կրեմլի ղեկավարն անդրադարձել է Ուկրաինայի իրադարձություններին, դրանք համարել «աշխարհակարգի տեկտոնական փոփոխությունների մաս»: Նրա կարծիքով՝ նոր կարգն աշխարհում պետք է հիմնված լինի օրենքի և իրավունքի վրա, լինի ազատ և արդար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ