Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, և Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը. Պուտին

Անի Հովհաննիսյան 27.10.2022 - 21:04
27.10.2022 - 21:04 դիտում

Վալդայի համաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին, նախկին բանակցային փաթեթներին։

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, և Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանների սահմանազատման և սահմանային խնդիրների ամբողջական կարգավորմանը:

«Թե պայմանագրի որ տարբերակն ընտրել՝ դա Հայաստանի, հայ ժողովրդի և ղեկավարության գործն է: Ցանկացած դեպքում, անկախ նրանից, թե որ տարբերակը կընտրվի, եթե այն կհանգեցնի խաղաղության, մենք միայն կողմ ենք: Բայց մենք չենք պատրաստվում և չենք կարող ոչինչ ստիպել կամ թելադրել»,- նշել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն առաջարկում է ճանաչել Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը։ «Եթե Հայաստանը դա ճիշտ է համարում, խնդրեմ: Եթե ՀՀ իշխանությունները գտնում են, որ Ղարաբաղն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղության պայմանագրում, այդպես ևս կարելի է»,- նշել է Պուտինը՝ ընդգծելով, որ, ամեն դեպքում, պետք է համաձայնության գալ Ադրբեջանի հետ: Ըստ նրա՝ դա շատ բարդ հարց է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ