ՄԻՊ-ի խմբերը ոստիկանության բաժիններում առանձնազրույց են արել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ

Հրաչ Սահակյան 12.11.2020 - 23:54
12.11.2020 - 23:54 դիտում

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ նոյեմբերի 12-ին Պաշտպանի աշխատակազմում գործել է 9 աշխանքային խումբ՝ կապված հավաքների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, 6 խումբ այցեր է իրականացրել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև Ձերբակալվածների պահման վայր: 1 խումբ իրականացրել է հավաքների դիտարկումներ հավաքների վայրերում ֆիզիկական ներկայությամբ , իսկ ևս 1 խումբ՝ դիտարկումն իրականացրել է լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով։

«1 այլ խումբ էլ իրականացրել է իրավական վերլուծության աշխատանքներ։

Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ։

Նրանցից 51-ը բերման են ենթարկվել վարչական իրավախախտում, իսկ 9-ը քրեորեն պատժելի արարք կատարելու կասկածանքով:

Այցերի արդյունքներն ամփոփման փուլում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ