Մինսկում նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Աննա Կոստանյան 14.10.2021 - 17:42
14.10.2021 - 17:42 դիտում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մինսկում անցկացվող ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովն ասել է. «Վերջերս մանրակրկիտ շփում ենք ունեցել Մոսկվայում, սակայն այսօր կարելի է հավելյալ հարցեր դիտարկել՝ և՛ երկկողմ բնույթի, և՛, իհարկե, տարածաշրջանային: Ղարաբաղը միշտ պետք է գտնվի մեր ուշադրության կենտրնում»:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը Մինսկում ավելի ուշ նախատեսվում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ