ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել` ՀՀ ներկայացրած պահանջի վերաբերյալ պատասխան ուղարկելու

Աստղիկ Խաչատրյան 15.12.2022 - 22:18
15.12.2022 - 22:18 դիտում

Քիչ առաջ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում: Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ