Մեր խնդիրն է՝ անել առավելագույնը պատերազմական և ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար. Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 20.05.2021 - 11:30
20.05.2021 - 11:30 դիտում

Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված՝ Կառավարության նիստի մեկնարկին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ դեռ շուրջ 600 ադրբեջանցի գտնվում է ՀՀ տարածքում:

«Մեր ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է. մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: Քաղաքական առումով մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Այսինքն՝ առավելագույնն անել պատերազմական և ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար: Երկրորդը՝ հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը: Այս առումով կարող ենք արձանագրել, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին դիվանագիտական աշխատանքը համարում է արդյունավետ, որովհետև միջազգային գործընկերների և ՀՀ դիրքորոշումները նույնական են, այն է՝ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ