«Մենք ձեր ներկայացուցիչներն ենք ԱԺ-ում». ՔՊ պատգամավորները Շիրակում էին

Հրաչ Սահակյան 25.02.2022 - 19:23
25.02.2022 - 19:23 դիտում

Նազելի Բաղդասարյանի հրավերով Շիրակի մարզում էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 19 պատգամավորներից բաղկացած խումբ. նրանք նախ այցելեցին Գյումրու ավտոկայանի 104 տնակային թաղամաս: Հաջորդ կանգառը Գյումրու վթարային շենքերն էր, օրինակ՝ Տիգրան ՄԵծի փողոցում գտնվող: Պատգամավորները բնակարաններում իրենց աչքերով տեսան անմխիթար վիճակն ու լսեցին բնակիչներին: Պատգամավորները այցելում են մարզեր ընտրությունից ընտրություն. սա ձեւավորված կարծրատիպ է, որն իրենք փորձում են կոտրել. նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Այցերը նաեւ այն վայրերում էին, որտեղ Կառավարությունը ունի իրականացրած ծրագրեր, որոնք նպաստելու են մարզի զարգացմանը, պատգամավորները երկու խմբով կուղեւորվեն Արթիկ եւ Աշոցքի տարածաշրջան. նշեց Շիրակի մարզպետը:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ