Կադիրովը Զելենսկուն հորդորել է ներողություն խնդրել Պուտինից

25.02.2022 - 19:23 դիտում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Վոլոդիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել որքան հնարավոր է շուտ զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ներողություն խնդրել՝ գրում է РИА Новости ն։

Կադիրովը հայտարարությունն արել է Գրոզնիում Չեչնիայի ավելի քան 10 հազար իրավապահի հավաքին։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորհուրդ տալ գործող նախագահ Զելենսկուն, քանի դեռ նա չի դարձել Ուկրաինայի նախկին նախագահ, որ հնարավորինս շուտ զանգահարի մեր նախագահ, գերագույն հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և ներողություն խնդրի»,- ասել է Կադիրովը՝ ելույթ ունենալով ուժայինների առաջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ