Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով

27.04.2024 - 13:58 դիտում
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել է Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման կարգի դեմ բողոքի ակցիաները։ «Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին: Կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լիցքաթափման և բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որոնք դրված են օրակարգում, որպեսզի շուտափույթ դուրս գանք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Պեսկովը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ