Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 221 դեպք

Գոհար Ստեփանյան 6.02.2021 - 11:21
6.02.2021 - 11:21 դիտում
Փետրվարի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167937 դեպք, որոնցից 159577-ն` առողջացած, 3114-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4467 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 661749 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2568 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 211 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 5 մահվան դեպք:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ