Մեկ ամիս շարունակ ՌԴ-ից ժամանած մասնագետները նոր գիտելիքներ են փոխանցել հետախույզ կինոլոգիական ջոկատի հրահանգիչներին և մարզել են ջոկատի չորքոտանիներին

Աննա Կոստանյան 7.11.2022 - 11:04
7.11.2022 - 11:04 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատը հանձնել է ստուգարք։

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մասնագետները մեկ ամիս շարունակ մարզել են ջոկատի չորքոտանիներին, նոր գիտելիքներ փոխանցել հրահանգիչներին։

Ստուգարքին հետևել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։

Հետախույզ կինոլոգները կատարել են մի շարք առաջադրանքներ և հաղթահարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։ Ռուս մասնագետները բարձր են գնահատել ջոկատի հմտությունները և իրականացրած աշխատանքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ