«Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն` Ազատանում

Ալլա Բաղդասարյան 22.03.2022 - 17:20
22.03.2022 - 17:20 դիտում

Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան բնակավայրում «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում այսօր բացվել է ոչխարաբուծության գենետիկ կենտրոն։ Ծրագրի նպատակը մաքրացեղ ոչխարների բուծումը, բազմացումն ու արհեստական սերմնավորումն է, տարածաշրջանի ոչխարաբույծներին աջակցելու նպատակով կիրականացվեն նաեւ ախտորոշիչ եւ անասնաբուժական ծառայություններ։
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ