Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 23.06.2023 - 21:12
23.06.2023 - 21:12 դիտում

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստերի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ